2 Chronicles 31:19 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ անոնց քաղաքներուն արուարձաններուն արտերուն մէջ եղող Ահարոնին որդիներուն, քահանաներուն համար՝ ամէն քաղաքի մէջ իրենց անուններովը յիշուած մարդիկ կային, որոնք քահանաներուն բոլոր արուներուն ու Ղեւտացիներու ազգահամարին մէջ բոլոր գրուածներուն բաժիններ կու տային։
Armenian 2018
Իսկ Ահարոնի որդիների՝ քահանաների համար, որոնք բնակվում էին իրենց քաղաքների արվարձանների շրջակա գյուղերում, ամեն մի քաղաքում անվանապես մարդիկ էին նշանակված, որպեսզի բաժիններ տային արական սեռի քահանաներին և ղևտացիների ազգահամարում գրվածներին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորանց քաղաքների արուարձանների արտերումն եղող Ահարօնի որդիք քահանաների համար ամեն մէկ քաղաքներում իրանց անուններովը յիշուած մարդիկ էին նշանակուած, որ բաժիններ տային քահանաների մէջ արուներին եւ Ղեւտացիների ազգահամարում գրուածներին։
Armenian Eastern Bible 1994
Ահարոնի քահանայ դարձած որդիներին օգնելու համար ամէն մի քաղաքում յականէ յանուանէ նշանակուեցին մարդիկ, որոնք բաժին
Armenian NEA
Քաղաքի շուրջը բնակվող Ահարոնի որդիների՝ քահանաների համար յուրաքանչյուր քաղաքում անվանապես մարդիկ նշանակվեցին, որպեսզի բաժին տան քահանաների բոլոր արուներին ու ղևտացիների ցուցակի մեջ արձանագրված բոլոր մարդկանց։