2 Chronicles 32:30 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եզեկիան Գեհոնին վերի ջրանցքը գոցեց ու զանիկա դէպի վար Դաւիթի քաղաքին արեւմտեան կողմը ուղղեց։ Եզեկիա իր բոլոր գործերուն մէջ յաջողութիւն գտաւ։
Armenian 2018
Այս Եզեկիան փակեց Գեհոնի վերին ջրանցքը և ջրի ընթացքն ուղղեց դեպի Դավթի քաղաքի արևմտյան ցածրադիր կողմը։ Եզեկիան հաջողություն ունեցավ իր բոլոր գործերում։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ այս Եզեկիան խցկեց Գեհոնի վերի ջրանցքը, եւ նորան ուղղեց դէպի Դաւիթի քաղաքի արեւմտեան ցած կողմը։ Եւ Եզեկիան յաջողութիւն գտաւ իր բոլոր գործքումը։
Armenian Eastern Bible 1994
Նոյն այս Եզեկիասը փակեց Վերին Գեհոնի ջրի ընթացքը եւ այն ուղղեց ցած՝ դէպի Դաւթի քաղաքի արեւմտեան կողմը։ Եզեկիասի
Armenian NEA
Նույն այս Եզեկիան փակեց Վերին Գեհոնի ջրի ելքը և այն ուղղեց ցած՝ դեպի Դավթի քաղաքի արևմտյան կողմը։ Եզեկիան իր բոլոր գործերում հաջողություն ունեցավ։