2 Chronicles 33:15 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Օտար աստուածներն ու կուռքերը Տէրոջը տունէն վերցուց ու Տէրոջը տանը լերանը վրայ ու Երուսաղէմի մէջ իր շինած բոլոր սեղանները վերցուց եւ քաղաքէն դուրս նետեց։
Armenian 2018
Տիրոջ տնից վերացրեց օտար աստվածներն ու կուռքերը, նաև այն բոլոր զոհասեղանները, որ ինքը շինել էր Տիրոջ տան լեռան վրա ու Երուսաղեմում, և դրանք գցեց քաղաքից դուրս։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Տիրոջ տանից հեռացրեց օտար աստուածները եւ կուռքը, եւ բոլոր այն սեղանները, որ ինքը շինել էր Տիրոջ տան սարի վերայ եւ Երուսաղէմումը եւ քաղաքիցը դուրս գցեց նորանց։
Armenian Eastern Bible 1994
Նա Տիրոջ տնից վերացրեց օտար աստուածներին ու քանդակուած կուռքերը, նաեւ այն զոհասեղանները, որ պատրաստել էր Տիրոջ տան
Armenian NEA
Նա Տիրոջ տնից վերացրեց օտար աստվածներին ու քանդակված կուռքը, նաև այն զոհասեղանները, որ պատրաստել էր Տիրոջ տան բարձունքի վրա և Երուսաղեմում, ու դրանք քաղաքից դուրս թափեց։