2 Chronicles 34:10 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Տէրոջը տանը գործին վրայ դրուած բանուորներուն ձեռքը տուին. անոնք ալ Տէրոջը տանը մէջ գործող բանուորներուն տուին՝ տունը նորոգելու եւ շինելու համար.
Armenian 2018
Տվեցին այն գործավորների ձեռքը, որոնք նշանակված էին Տիրոջ տան վրա, և սրանք էլ հանձնեցին այն գործավորներին, որոնք աշխատում էին Տիրոջ տանը՝ տունը վերաշինելու և նորոգելու համար։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այսինքն տուին այն գործաւորների ձեռքը որ նշանակուած էին Տիրոջ տան վերայ, եւ նորանք էլ տուին այն գործաւորների ձեռքը, որ գործում էին Տիրոջ տանը՝ տունը նորոգելու եւ շինելու համար։
Armenian Eastern Bible 1994
Նրանք այն տուեցին գործաւորներին, որոնք մնում էին Տիրոջ տանը այն նորոգելու եւ ամրացնելու համար։
Armenian NEA
Նրանք այն տվեցին Տիրոջ տանը գտնվող գործավորներին՝ այն նորոգելու և ամրացնելու համար։