2 Chronicles 34:31 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ու թագաւորը իր տեղը ոտքի վրայ կանգնեցաւ ու Տէրոջը առջեւ ուխտ ըրաւ, որպէս զի այն գրքին մէջ գրուած ուխտին խօսքերը կատարելու համար Տէրոջը ետեւէն երթայ եւ անոր պատուիրանքներն ու վկայութիւնները եւ կանոնները բոլոր սրտով ու բոլոր հոգիով պահէ։
Armenian 2018
Թագավորը կանգնած էր իր տեղը և ուխտ արեց Տիրոջ առաջ, որ կգնա Տիրոջ հետևից, կպահի նրա պատվերները, հրահանգներն ու կանոնները իր ամբողջ սրտով ու իր ամբողջ հոգով և կկատարի այդ գրքում գրված ուխտի խոսքերը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ թագաւորը կանգնած էր իր տեղը, եւ ուխտ արաւ Տիրոջ առաջին, որ գնայ Տիրոջ ետեւից եւ պահէ նորա պատուէրները, վկայութիւնները եւ կանոնները իր բոլոր սրտովը եւ իր բոլոր հոգովը, որ կատարէ այս գրքի մէջ գրուած ուխտի խօսքերը։
Armenian Eastern Bible 1994
Վեր կացաւ Յոսիաս թագաւորը, կանգնեց սեան մօտ եւ ուխտեց Տիրոջ առջեւ՝ ընթանալ Տիրոջ նշած ուղիով, ամբողջ սրտով ու
Armenian NEA
Հովսիա թագավորը վեր կացավ, կանգնեց սյան մոտ և ուխտեց Տիրոջ առջև՝ Տիրոջը հետևել, ամբողջ սրտով ու ամբողջ հոգով պահել նրա պատվիրանները, նրա օրենքներն ու հրամանները և այդ գրքում գրված ուխտի խոսքերը։