2 Chronicles 34:4 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Բահաղիմին սեղանները անոր առջեւ կործանեց ու անոնց վրայի արեգակի կուռքերը կոտրտեց եւ Աստարովթին կուռքերն ու քանդակուած ու ձուլածոյ կուռքերը մանրեց ու փշրեց ու անոնց զոհ մատուցանողներուն գերեզմաններուն վրայ ցանեց։
Armenian 2018
Նրա առաջ քանդեցին Բահաղիմի զոհասեղանները, և նա կոտրատեց դրանց վրա գտնվող խունկի սեղանները, ջարդուփշուր արեց Աստարովթի կուռքերն ու ձուլածո արձանները, մանրեց դրանք ու ցրիվ տվեց դրանք զոհ մատուցողների գերեզմանների վրա։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ քանդեցին նորա առաջին բահաղիմի սեղանները, եւ նա նորանց վերայի արեգական կուռքերը կոտրատեց, եւ Աստարովթի կուռքերն ու ձուլածոյ կուռքերը փշրեց եւ մանրեց, եւ ցրուեց նորանց զոհողների գերեզմանների վերայ։
Armenian Eastern Bible 1994
Նա իր իսկ ներկայութեամբ կործանել տուեց Բահաղիմի զոհասեղանները եւ սրանց վերեւի մասում գտնուող բարձրադիր պաշտամունքի
Armenian NEA
Իր ներկայությամբ կործանել տվեց Բահաղի կուռքերի զոհասեղանները և սրանց վերևի մասում գտնվող բարձրադիր պաշտամունքի տեղերը։ Նա ջարդեց պաշտամունքային փայտե սյուները, քանդակված ու ձուլածո կուռքերը, փշրեց, փոշիացրեց դրանք և շպրտեց դրանց զոհ մատուցողների շիրիմների վրա։