2 Chronicles 35:10 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Պաշտամունքը պատրաստուեցաւ ու թագաւորին հրամայածին պէս, քահանաները իրենց կարգին համեմատ ու Ղեւտացիները իրենց բաժանումներուն համեմատ կեցան.
Armenian 2018
Պաշտամունքը պատրաստվեց. քահանաները կանգնեցին իրենց հատկացված տեղում, իսկ ղևտացիները՝ ըստ իրենց դասերի, ինչպես պատվիրել էր թագավորը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ պաշտօնը պատրաստուեցաւ. Եւ քահանաները կանգնեցին իրանց կանգնելու տեղը եւ Ղեւտացիներն իրանց դասակարգութիւնների համեմատ՝ թագաւորի պատուէրին պէս։
Armenian Eastern Bible 1994
Պաշտամունքը կատարուեց. քահանաները կանգնած էին իրենց տեղերում, իսկ ղեւտացիները՝ իրենց դասերում, ըստ արքայի հրամանի։
Armenian NEA
Պաշտամունքը կազմակերպվեց. քահանաները կանգնեցին իրենց տեղերում, իսկ ղևտացիները՝ իրենց դասերում՝ ըստ արքայի հրամանի։