2 Chronicles 35:13 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Զատիկը սովորութեան համաձայն կրակով խորովեցին. բայց նուիրուած բաները կաթսաներով, սաներով ու տապակներով եփեցին ու փութով բաժնեցին բոլոր ժողովուրդին։
Armenian 2018
Զատկի գառները խորովեցին կրակով՝ ըստ կանոնի, բայց սուրբ նվերները եփեցին կաթսաների, սաների ու տապակների մեջ և շտապ հասցրին ժողովրդի զավակներին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ զատիկը խորովեցին կրակով կանոնին համեմատ, բայց նուէրներն եփեցին կաթսաներում, սաներում եւ տապակներում, եւ շուտով հասցրին ժողովրդի բոլոր որդկանցը։
Armenian Eastern Bible 1994
Զատկի գառը խորովեցին կրակով ըստ օրէնքի, իսկ սուրբ մասերը եփեցին կաթսաների ու սաների մէջ։ Տօնը յաջող ընթացաւ, եւ
Armenian NEA
Զատկի գառը, ըստ օրենքի, խորովեցին կրակով, իսկ սուրբ ընծաները եփեցին կաթսաների ու սաների մեջ։ Տոնը հաջող ընթացավ, և զոհը բաժանեցին ժողովրդի բոլոր որդիներին։