2 Chronicles 36:13 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Նաեւ ապստամբեցաւ Նաբուգոդոնոսոր թագաւորին դէմ, որ անոր երդում ընել տուեր էր Աստուծոյ անունովը ։ Իր պարանոցը խստացուց ու իր սիրտը կարծրացուց՝ որպէս զի Իսրայէլի Տէր Աստուծոյն չդառնայ։
Armenian 2018
Նա ապստամբեց նաև Նաբուգոդոնոսոր թագավորի դեմ, որը նրան երդվեցրել էր Աստծու անունով։ Նա համառորեն կարծրացրեց իր սիրտը, որ չվերադառնա Իսրայելի Տեր Աստծուն։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Նաբուգոդոնոսոր թագաւորի դէմ էլ ապստամբուեց որ իրան երդում էր տուել Աստուծով, եւ իր պարանոցը խստացրեց, եւ իր սիրտը պնդացրեց, որ Իսրայէլի Տէր Աստուծուն չդառնա։
Armenian Eastern Bible 1994
Նա չարիք գործեց իր Տէր Աստծու առաջ, չպատկառեց ո՛չ Երեմիա մարգարէից, ո՛չ էլ Տիրոջ խօսքերից։
Armenian NEA
Սեդեկիան ապստամբեց Նաբուքոդոնոսոր արքայի դեմ՝ դրժելով այն երդումը, որ Նաբուքոդոնոսորը նրան երդվել էր տվել Աստծու անունով, դարձավ կամակոր, կարծրացրեց իր սիրտը, որպեսզի չվերադառնա դեպի Տերը՝ Իսրայելի Աստվածը։