2 Chronicles 36:9 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Յովաքին տասնըութը տարեկան էր, երբ թագաւոր եղաւ ու Երուսաղէմի մէջ երեք ամիս ու տասը օր թագաւորեց։ Անիկա Տէրոջը առջեւ չարութիւն ըրաւ։
Armenian 2018
Հովաքինը ութ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երեք ամիս ու տասը օր թագավորեց Երուսաղեմում։ Նա չարիք գործեց Տիրոջ առջև։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Տասնևութը տարեկան էր Յովաքինը՝ երբոր թագաւոր եղաւ, եւ երեք ամիս ու տասն օր թագաւորեց Երուսաղէմումը, եւ չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին։
Armenian Eastern Bible 1994
Յովակիմի փոխարէն թագաւորեց իր որդի Յեքոնիասը։
Armenian NEA
Հեքոնիան տասնութ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երեք ամիս ու տասն օր թագավորեց Երուսաղեմում։ Նա չարիք գործեց Տիրոջ առջև։