2 Chronicles 4:3 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ անոր տակ շուրջանակի ամէն կողմէն եզներու նմանութիւններ կային։ Ծովուն բոլորտիքը մէկ կանգունի մէջ տասնական եզներ կային ։ Եզները երկու կարգ էին, որոնք ծովը ձուլած ատեննին ձուլեր էին։
Armenian 2018
Նրա տակ շուրջանակի կային եզների նմանություններ, մեկ կանգունի վրա՝ տասը եզ, որոնք շրջապատում էին ավազանը։ Եզները երկու շարք էին. նրանք ձուլված էին ավազանի ձուլվելու ժամանակ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ եզների նմանութիւններ կային նորա տակին, որ շուրջանակի նորան շրջապատում էին, և կոճակները տասը՝ մէկ կանգունում պատում էին ծովը շուրջանակի. Երկու կարգ եզներ ձուլուած նորա ձուլուելու ժամանակ։
Armenian Eastern Bible 1994
Դրա տակ շուրջանակի կային ձուլածոյ եզներ, որոնք տասը կանգուն տրամագծով շրջապատել էին այն։ Զուարակները միաձոյլ էին։
Armenian NEA
Դրա տակ շուրջանակի կային ձուլածո եզներ, որոնք տասը կանգուն տրամագծով շրջապատել էին այն։ Եզները միաձույլ էին։