2 Chronicles 5:13 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Փող հնչեցնողներն ու երգողները միաբերան մէկ ձայնով Տէրը կ’օրհնէին ու կը գովէին եւ փողերով, ծնծղաներով ու նուագարաններով ձայներնին վերցնելով՝ Տէրը կ’օրհնէին, ըսելով. «Գոհացէ՛ք Տէրոջմէն, վասն զի բարի է, վասն զի անոր ողորմութիւնը յաւիտեան է»։ Այն ատեն Տէրոջը տունը ամպով լեցուեցաւ։
Armenian 2018
Եվ երբ փող հնչեցնողներն ու երգողները, Տիրոջն օրհնելու և գովերգելու համար միաբերան իրենց ձայնը բարձրացնելով, փողերի, ծնծղաների և նվագարանների նվագակցությամբ սկսեցին օրհնել Տիրոջը՝ ասելով. «Քանզի բարի է նա, քանզի հավիտյան է նրա ողորմածությունը», այն ժամանակ Տիրոջ տունը լցվեց ամպով,
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ էր ինչպէս մէկ՝ փող հնչեցնողները եւ երգողները՝ մէկ ձայն էր լսվում Տիրոջը օրհնելիս եւ գովելիս. Եւ հէնց, որ փողերի եւ ծնծղաների եւ նուագարանների ձայնը բարձրացրին Տիրոջը օրհնելով, որովհետեւ բարի է, որովհետեւ նորա ողորմութիւնը յաւիտեան է. Այն ժամանակ Տիրոջ տունը լցրեց ամպը.
Armenian Eastern Bible 1994
Նրանց հետ կային հարիւր քսան քահանաներ, որոնք փող էին հնչեցնում։ Փող հնչեցնողները, սաղմոսերգուները միաբերան իրենց
Armenian NEA
Նրանց հետ կային հարյուր քսան քահանաներ, որոնք փող էին հնչեցնում։ Փող հնչեցնողները, սաղմոսերգուները, միաբերան իրենց ձայնը բարձրացնելով, ասացին. «Գովերգե՛ք և օրհնե՛ք Տիրոջը»։ Եվ երբ նրանք փողերի, ծնծղաների ու նվագարանների նվագակցությամբ իրենց ձայնը բարձրացրին և ասացին. «Գովերգե՛ք Տիրոջը, քանզի նա բարի է, և հավիտյան է նրա ողորմածությունը», տաճարը լցվեց Տիրոջ փառքի ամպով,