2 Chronicles 5:2 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Այն ատեն Սողոմոն Իսրայէլի ծերերն ու ցեղերուն բոլոր իշխանները, Իսրայէլի որդիներուն նահապետները, Երուսաղէմի մէջ հաւաքեց, որպէս զի Տէրոջը ուխտին տապանակը Դաւիթին քաղաքէն՝ այսինքն Սիօնէն՝ հանեն։
Armenian 2018
Այն ժամանակ Սողոմոնը Երուսաղեմում հավաքեց Իսրայելի ծերերին, ցեղերի բոլոր իշխաններին ու իսրայելացիների տոհմապետներին, որ Տիրոջ ուխտի տապանակը տանեն Դավթի քաղաքից, այսինքն՝ Սիոնից։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այն ժամանակ Սողոմոնը ժողովեց Իսրայէլի ծերերին, ցեղերի բոլոր իշխաններին, Իսրայէլի որդկանց տոհմապետներին Երուսաղէմ, որ Տիրոջ ուխտի տապանակը վեր տանեն Դաւիթի քաղաքիցը, որ է Սիօն։
Armenian Eastern Bible 1994
Այն ժամանակ Սողոմոնը Երուսաղէմում հաւաքեց Իսրայէլի բոլոր ծերերին, ցեղերի իշխաններին ու իսրայէլացիների տոհմերի
Armenian NEA
Այն ժամանակ Սողոմոնը Երուսաղեմում հավաքեց Իսրայելի բոլոր ծերերին, ցեղերի իշխաններին ու իսրայելացիների տոհմերի առաջնորդներին, որ Տիրոջ Ուխտի տապանակը հանեն Դավթի քաղաքից, այսինքն՝ Սիոնից։