2 Chronicles 6:18 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
«Բայց միթէ Աստուած իրաւցընէ երկրի վրայ մարդոց հետ պիտի բնակի՞։ Ահա երկինքն ու ամենաբարձր երկինքը քեզ չեն կրնար պարունակել. ո՞ւր կը մնայ այս իմ շինած տունս։
Armenian 2018
Բայց իրոք Աստված կբնակվի՞ մարդկանց հետ երկրի վրա։ Ահա երկինքն ու երկինքների երկինքը չեն կարող պարփակել քեզ, էլ ո՜ւր մնաց իմ կառուցած այս տունը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Բայց իրա՞ւ Աստուած կբնակուէ մարդկանց հետ երկրիս վերայ. Ահա երկինքն ու երկինքների երկինքը չեն կարող քեզ պարունակել, ո՞ւր մնաց իմ այս շինած տունը։
Armenian Eastern Bible 1994
Բայց եթէ Աստուած իրօք բնակուելու է երկրի վրայ, մարդկանց մէջ (երբ երկինքն ու երկինքների երկինքը բաւական չեն նրան
Armenian NEA
Բայց մի՞թե Աստված իրոք բնակվելու է մարդկանց հետ երկրի վրա։ Եթե երկինքն ու երկինքների երկինքը բավական չեն քեզ տեղավորելու համար, ապա ի՞նչ է իմ շինած այս տունը։