2 Chronicles 6:23 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Այն ատեն դուն երկնքէն լսէ՛ ու կատարէ՛ ու քու ծառաներդ դատէ՛ եւ յանցաւորը դատապարտէ՛ ու անոր ըրածը անոր գլուխը բե՛ր եւ արդարը արդարացո՛ւր ու անոր արդարութեանը չափովը անոր հատուցում ըրէ՛։
Armenian 2018
այն ժամանակ դու լսի՛ր նրան երկնքից, կատարի՛ր քո ծառաների դատը, որպեսզի հանցավորին իր հատուցումը տաս և նրա արարքը իր գլխին թափես, իսկ արդարին արդարացնես և հատուցես իր արդարության համեմատ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այն ժամանակ դու լսիր երկնքիցը եւ կատարիր, եւ դատիր քո ծառաներին, որ չարին հատուցումը տաս եւ նորա ճանապարհը նորա գլուխը բերես, եւ արդարին արդարացնես, որ նորան հատուցանես իր արդարութեան համեմատ։
Armenian Eastern Bible 1994
եւ դու երկնքում լսելով՝ կատարի՛ր քո ծառաների դատը, արժանի՛ն հատուցիր անօրէնին, իր գլխի՛ն թափիր նրա արածը,
Armenian NEA
ապա դու երկնքում լսելով՝ կատարի՛ր քո ծառաների դատը, արժանի՛ն հատուցիր անօրենին՝ նրա գլխին թափելով իր արածը, և արդարացրո՛ւ արդարին ու ամեն մեկին հատուցի՛ր ըստ իր արդարության չափի։