2 Chronicles 6:8 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Բայց Տէրը իմ հօրս Դաւիթին ըսաւ. ‘Թէեւ դուն միտքդ դրիր որ իմ անուանս տուն շինես, աղէկ ըրիր, որ այս բանը միտքդ դրիր.
Armenian 2018
Բայց Տերն ասաց իմ հայր Դավթին. “Քանի որ դու մտադրվել էիր, որ իմ անվան համար տուն կառուցես, լավ ես արել, որ այդ բանը դրել ես քո սրտում։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Տէրն ասեց իմ հայր Դաւիթին. Որովհետեւ դու քո սրտումը դրել էիր, որ իմ անուան համար մի տուն շինես. Լաւ ես արել որ այս բանը դրել ես սրտումդ.
Armenian Eastern Bible 1994
ուստի Տէրն ասաց իմ հայր Դաւթին. «Ցանկութիւն ունես իմ անուան տուն կառուցելու. լաւ է, որ այդ բանը սրտումդ կայ։
Armenian NEA
բայց Տերն ասաց իմ հայր Դավթին. “Ցանկանում ես իմ անունով տուն կառուցել. լավ է, որ այդ բանը սրտումդ կա։