2 Chronicles 8:15 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Քահանաներուն ու Ղեւտացիներուն, գանձարաններուն համար եւ ամէն բանի մէջ թագաւորին հրամանէն դուրս չեկան։
Armenian 2018
Եվ չշեղվեցին թագավորի հրամանից, որ տվել էր քահանաների, ղևտացիների վերաբերյալ, ոչ էլ որևէ բանի մասին, ոչ էլ գանձարանների մասին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ չխոտորեցին թագաւորի հրամանիցը, որ տուել էր քահանաների եւ Ղեւտացիների նկատմամբ, ոչ մի բանի մասին եւ ոչ գանձարանների մասին։
Armenian Eastern Bible 1994
Նրանք զանց չարեցին արքայի այն ցուցումները, որ տրուել էին քահանաների, ղեւտացիների, գանձարանի եւ ամէն ինչի
Armenian NEA
Նրանք զանց չարեցին արքայի այն ցուցումները, որ տրվել էին քահանաների, ղևտացիների, գանձարանի և ամեն ինչի վերաբերյալ։