2 Chronicles 9:1 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Սաբայի թագուհին Սողոմոնին համբաւը լսեց ու խրթին հարցումներով Սողոմոնը փորձելու համար Երուսաղէմ եկաւ խիստ մեծ շքախումբով եւ խունկեր ու ոսկի եւ պատուական քարեր բեռցուցած ուղտերով։ Երբ Սողոմոնին քով գնաց, իր սրտին մէջ բոլոր եղածին վրայով անոր հետ խօսեցաւ։
Armenian 2018
Սաբայի թագուհին, լսելով Սողոմոնի համբավը, նրան խրթին հարցերով փորձելու համար եկավ Երուսաղեմ շատ մեծ հանդիսությամբ, խնկերով, բազում ոսկով և թանկարժեք քարերով ծանրաբեռնված ուղտերով։ Նա եկավ Սողոմոնի մոտ և նրա հետ խոսեց իր մտքում եղած բոլոր բաների մասին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Սաբայի թագուհին Սողոմոնի համբաւը լսելով՝ նորան խրթին հարցմունքներով փորձելու համար Երուսաղէմ եկաւ խիստ մեծ հանդէսով՝ խունկեր եւ շատ ոսկի եւ պատուական քարեր բեռնած ուղտերով, եւ գնաց Սողոմոնի մօտ, եւ նորա հետ խօսեց իր սրտումը եղած բոլոր բաները։
Armenian Eastern Bible 1994
Սաբայի թագուհին լսելով Սողոմոնի համբաւը՝ շատ մեծ զօրքով եւ խնկերով, բազում ոսկով ու թանկարժէք քարերով ծանրաբեռնուած
Armenian NEA
Սաբայի թագուհին, լսելով Սողոմոնի համբավը, շատ մեծ շքախմբով և խնկեր, բազում ոսկի ու թանկարժեք քարեր բարձած ուղտերով եկավ Երուսաղեմ, որ Սողոմոնին փորձի հանելուկներով։ Նա եկավ Սողոմոնի մոտ և նրա հետ խոսեց այն ամենի մասին, որ մտքում ուներ։