2 Chronicles 9:6 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Բայց ես այն խօսքերուն չհաւատացի, մինչեւ անձամբ եկայ ու իմ աչքերովս տեսայ։ Ահա քու իմաստութեանդ շատութեանը կէսը ինծի պատմուած չէր։ Դուն գերազանց ես այն համբաւէն, որ ես լսեցի։
Armenian 2018
Ես չէի հավատում նրանց խոսքերին, մինչև որ եկա և իմ աչքերով տեսա. և ահա ինձ չի պատմվել քո մեծ իմաստության կեսի մասին անգամ։ Դու գերազանց ես այն համբավից, որ ես լսել եմ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ չէի հաւատում նորանց խօսքերին, մինչեւ որ եկայ եւ իմ աչքերը տեսան. Եւ ահա ինձ չէ պատմուել քո շատ իմաստութեան կէսը. Դու գերազանց ես այն համբաւիցը, որ ես լսել եմ։
Armenian Eastern Bible 1994
Եւ չէի հաւատում ասուած խօսքերին, մինչեւ որ եկայ ու աչքերովս տեսայ, որ ինձ չեն պատմել քո իմաստնութեան նոյնիսկ կէսի
Armenian NEA
Չէի հավատում ասված խոսքերին, մինչև որ չեկա, և աչքերս տեսան, որ ինձ չեն պատմել քո իմաստնության մեծության նույնիսկ կեսի մասին։ Դու ավելի իմաստուն ես, քան լսել էի։