2 Corinthians 1:16 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Ու ապա անցնիլ դէպի Մակեդոնիա եւ դարձեալ Մակեդոնիայէն ձեզի գալ, որպէս զի դուք ճամբեցնէք դէպի Հրէաստան։
Armenian 2017
ու ապա անցնիլ դէպի Մակեդոնիա եւ դարձեալ Մակեդոնիայէն ձեզի գալ, որպէս զի դուք ճամբեցնէք դէպի Հրէաստան։
Armenian 2018
և ձեր մոտից Մակեդոնիա գնալ, Մակեդոնիայից դարձյալ ձեզ մոտ գալ ու ձեր մոտից ճանապարհ ընկնել դեպի Հրեաստան։
Armenian 2019
եւ ձեր վրայով անցնիլ Մակեդոնիա. ապա կրկին Մակեդոնիայէն ձեզի հանդիպիլ եւ ձեր օգնութեամբ մեկնիլ Հրէաստան:
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ձեզանից գնալ Մակեդոնիա. Եւ դարձեալ Մակեդոնիայից ձեզ մօտ գալ, եւ ձեզանից ճանապարհ գցուիլ դէպի Հրէաստան։
Armenian Eastern Bible 1994
եւ ձեզնից գնալ Մակեդոնիա ու վերադառնալով Մակեդոնիայից՝ գալ ձեզ մօտ եւ ձեր կողմից ճանապարհ դրուել դէպի Հրէաստան:
Armenian NEA
և ձեր մոտից գնալ Մակեդոնիա ու վերադառնալով Մակեդոնիայից՝ գալ ձեզ մոտ և ձեր օգնությամբ ճանապարհվել Հրեաստան։
Armenian Western NT 1994?
անցնիլ ձեզմէ դէպի Մակեդոնիա, եւ Մակեդոնիայէն դարձեալ գալ ձեզի, ու ձեզմէ ուղարկուած՝ երթալ Հրէաստան: