2 Corinthians 11:6 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Թէպէտ խօսքի մէջ անվարժ եմ, բայց ո՛չ գիտութեան կողմէ. սակայն ամէն բանի մէջ բոլորովին անձերնիս ձեզի յայտնի ցուցուցինք։
Armenian 2017
Թէպէտ խօսքի մէջ անվարժ եմ, բայց ո՛չ գիտութեան կողմէ. սակայն ամէն բանի մէջ բոլորովին անձերնիս ձեզի յայտնի ցուցուցինք։
Armenian 2018
Թեկուզ խոսքով անգետ լինեմ, բայց ոչ գիտության մեջ։ Մենք ամեն կերպ ձեզ ամբողջովին ցույց տվեցինք։
Armenian 2019
Թէպէտ ճարտար խօսող մը չեմ, բայց խօսածս գիտեմ։ Եւ կարծեմ ատիկա ապացուցանեցի ձեզի ամէն ինչով։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Թէեւ տգէտ լինիմ խօսքով, բայց ոչ թէ գիտութիւնով. այլ ամեն բանի մէջ բոլորովին յայտնուեցանք ձեզ։
Armenian Eastern Bible 1994
Թէպէտեւ անվարժ եմ խօսքի մէջ, բայց ոչ՝ գիտութեամբ. սակայն ամէն ինչում մեր գիտութիւնը ամբողջովին ցոյց տուինք ձեզ:
Armenian NEA
Թեև ճարտար չեմ խոսքի մեջ, բայց ոչ գիտության մեջ, և դա ամբողջությամբ ամեն ձևով ցույց տվեցի ձեզ։
Armenian Western NT 1994?
ու թէպէտ անվարժ եմ խօսքի մէջ, բայց ո՛չ՝ գիտութեամբ. սակայն ամէն բանի մէջ մենք մեզ ամբողջովին բացայայտեցինք ձեզի: