2 Corinthians 12:20 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Քանզի կը վախնամ որ չըլլայ թէ երբ գամ՝ ձեզ ուզածիս պէս չգտնեմ եւ ես ալ ձեզի ձեր ուզածին պէս չգտնուիմ. չըլլայ թէ ձեր մէջ գտնուին վէճեր, նախանձներ, սրտմտութիւններ, կամ գրգռութիւններ, չարախօսութիւններ, բանսարկութիւններ, ամբարտաւանութիւններ, խռովութիւններ.
Armenian 2017
քանզի կը վախնամ որ չըլլայ թէ երբ գամ՝ ձեզ ուզածիս պէս չգտնեմ եւ ես ալ ձեզի ձեր ուզածին պէս չգտնուիմ. չըլլայ թէ ձեր մէջ գտնուին վէճեր, նախանձներ, սրտմտութիւններ, կամ գրգռութիւններ, չարախօսութիւններ, բանսարկութիւններ, ամբարտաւանութիւններ, խռովութիւններ.
Armenian 2018
Վախենում եմ, որ իմ գալու ժամանակ միգուցե ձեզ այնպիսին չգտնեմ, ինչպիսին կամենում եմ, և ես ձեզ համար այնպիսին չլինեմ, ինչպիսին որ դուք էլ չեք կամենում. որպեսզի չլինեն վեճ, նախանձ, զայրույթ, գրգռություններ, չարախոսություններ, քսություններ, ամբարտավանություններ, խռովություններ։
Armenian 2019
Բայց կը վախնամ որ երբ գամ՝ ձեզ չգտնեմ այնպէս՝ ինչպէս որ կ՚ուզեմ, եւ դուք ալ զիս գտնէք այնպէս՝ ինչպէս պիտի չուզէիք։ Այսինքն, կը վախնամ որ դարձեալ ձեր մէջ կռիւ, նախանձ, զայրոյթ, իրարու դէմ գրգռութիւն, չարախօսութիւն, բամբասանք, հպարտութիւն, ամբարտաւանութիւն եւ խռովութիւն ըլլայ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որովհետեւ վախենում եմ, որ մի գուցէ իմ գալու ժամանակը ձեզ այնպէս չ’գտնեմ՝ ինչպէս կամենում եմ. եւ ես գտնուիմ ձեզ համար ինչպէս էլ դուք չէք կամենում. Որ չ’լինեն կռիւներ, նախանձներ, բարկութիւններ, գրգռութիւններ, չարախօսութիւններ, քսութիւններ, ամբարտաւանութիւններ, խռովութիւններ։
Armenian Eastern Bible 1994
Սակայն վախենում եմ, որ, երբ գամ, գուցէ ձեզ չգտնեմ այնպէս, ինչպէս ես կամենում եմ, եւ ես էլ ձեզ համար լինեմ այնպէս,
Armenian NEA
Բայց վախենում եմ, որ երբ գամ, ձեզ գտնեմ այնպես, ինչպես որ ես չէի ուզենա, և դուք էլ ինձ գտնեք այնպես, ինչպես որ դուք չէիք ուզենա։ Այսինքն՝ ձեր մեջ դարձյալ վեճ, նախանձ, զայրույթ, գրգռություն, չարախոսություն, բամբասանք, հպարտություն, ամբարտավանություն, խռովություն լինի։
Armenian Western NT 1994?
Որովհետեւ կը վախնամ որ երբ գամ՝ գուցէ չգտնեմ ձեզ ուզածիս պէս, ու ես ալ՝ ձեզի համար՝ գտնուիմ ձեր չուզածին պէս. թերեւս ձեր մէջ ըլլան հակամարտութիւններ, նախանձներ, զայրոյթներ, հակառակութիւններ, բամբասանքներ, բանսարկութիւններ, յոխորտանքներ, խառնակութիւններ: