2 Corinthians 3:13 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Եւ ո՛չ թէ ինչպէս Մովսէս իր երեսին վրայ ծածկոց կը ձգէր, որպէս զի Իսրայէլի որդիները չնայէին այն խափանուելու բաներուն վախճանին։
Armenian 2017
եւ ո՛չ թէ ինչպէս Մովսէս իր երեսին վրայ ծածկոց կը ձգէր, որպէս զի Իսրայէլի որդիները չնայէին այն խափանուելու բաներուն վախճանին։
Armenian 2018
և ոչ ինչպես Մովսեսը, որ իր երեսին քող էր գցում, որպեսզի Իսրայելի որդիները նրա անցողիկ փառքի վերջը չտեսնեն։
Armenian 2019
եւ ո՛չ թէ Մովսէսի պէս, որ իր դէմքը քողով կը ծածկէր՝ որպէսզի Իսրայէլացիներ մինչեւ վերջ չնային այն փառքին որ շուտով պիտի անցնէր։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ոչ թէ ինչպէս Մովսէսն իր երեսի վերայ քօղ էր գցում՝ որ Իսրայէլի որդիքը չ’նայեն խափանուելիք բաների վախճանին.
Armenian Eastern Bible 1994
եւ ոչ Մովսէսի նման, որ քող էր գցում իր երեսին, որպէսզի իսրայէլացիները չտեսնեն այն փառքը, որ վաղանցուկ էր:
Armenian NEA
և ոչ թե Մովսեսի նման, որ քողով ծածկում էր իր երեսը, որպեսզի իսրայելացիները մինչև վերջ չնայեն այն փառքին, որն անհետանալու էր։
Armenian Western NT 1994?
ո՛չ թէ ինչպէս Մովսէս, որ ծածկոց կը դնէր իր երեսին վրայ՝ որպէսզի Իսրայէլի որդիները ակնապիշ չնայէին ոչնչանալու սահմանուածին վախճանին: