2 Corinthians 7:1 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Ուստի, սիրելինե՛ր, որովհետեւ մենք այս խոստումները ունինք, մեր անձերը մարմնի ու հոգիի ամէն կերպ պղծութենէ մաքրենք եւ սրբութիւնը կատարելագործենք Աստուծոյ վախովը։
Armenian 2017
Ուստի, սիրելինե՛ր, որովհետեւ մենք այս խոստումները ունինք, մեր անձերը մարմնի ու հոգիի ամէն կերպ պղծութենէ մաքրենք եւ սրբութիւնը կատարելագործենք Աստուծոյ վախովը։
Armenian 2018
Արդ այսպիսի խոստումներ ունենալով, սիրելինե՛ր, հոգու և մարմնի ամեն պղծությունից ինքներս մեզ մաքրենք և սրբությունը Աստծու երկյուղով կատարյալ դարձնենք։
Armenian 2019
Սիրելինե՛ր, այս խոստումները մեզի եղած են։ Ուստի հեռո՛ւ մնանք մարմնական եւ հոգեկան ամէն պղծութենէ, մենք մեզ կատարելապէս մաքրենք՝ Աստուծոյ երկիւղովը ապրելով։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Արդ այսպիսի խոստումներ ունենալով, սիրելիներ, մեր անձերը սրբենք հոգու եւ մարմնի ամեն պղծութիւնիցը, սրբութիւնը կատարենք Աստուծոյ ահովը։
Armenian Eastern Bible 1994
Սիրելինե՛ր, եւ որովհետեւ այս խոստումն ունենք, մաքրենք մենք մեզ մարմնի եւ հոգու ամէն պղծութիւնից, կատարեալ դարձնենք
Armenian NEA
Սիրելինե՛ր, քանի որ այս խոստումն ունենք, ինքներս մեզ մաքրենք մարմնի և հոգու ամեն պղծությունից, կատարյալ դարձնենք սրբությունը Աստծու երկյուղով։
Armenian Western NT 1994?
Ուրեմն, սիրելինե՛ր, այս խոստումները ունենալով՝ մաքրե՛նք մենք մեզ մարմինի ու հոգիի ամէն տեսակ պղծութենէ, եւ կատարելագործե՛նք սրբացումը Աստուծոյ վախով: