2 Corinthians 8:4 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Կ’աղաչէին որ տուրքերը ու սուրբերուն համար եղած օգնութեան մասնակցութիւնը ընդունինք։
Armenian 2017
կ’աղաչէին որ տուրքերը ու սուրբերուն համար եղած օգնութեան մասնակցութիւնը ընդունինք։
Armenian 2018
մեծ աղաչանքով շնորհ էին խնդրում մեզնից՝ մասնակից լինելու սրբերին մատուցվող ծառայությանը։
Armenian 2019
Թախանձագին կ՚աղաչէին, որ շնորհք ընենք եւ ընդունինք Երուսաղէմի եղբայրներուն ղրկուելիք օգնութեան իրենց բաժինը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Շատ աղաչանքով աղաչում էին մեզ, որ այն պաշտօնի ընծան եւ պաշտօնի հաղորդութիւնը՝ սուրբերի համար, ընդունենք մենք։
Armenian Eastern Bible 1994
բազում աղաչանքներով աղաչում էին, որ մեզ տան այն ընծաները եւ պաշտօնի մասնակցութիւնը, որ սրբերի համար է:
Armenian NEA
Թախանձագին աղաչում էին մեզ, որ շնորհ ունենան մասնակցելու սրբերին ուղարկվելիք օգնությանը։
Armenian Western NT 1994?
շատ պնդումով կ՚աղերսէին մեզի՝ որ ընդունինք շնորհքը եւ սուրբերուն համար եղած սպասարկութեան հաղորդակցութիւնը: