2 Corinthians 8:7 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Բայց ինչպէս ամէն բանով առատացած էք դուք, (հաւատքով ու խօսքով ու գիտութիւնով եւ ամէն ջանքով ու մեր վրայ եղած ձեր սիրովը,) նայեցէք որ այդ շնորհքով ալ առատանաք.
Armenian 2017
Բայց ինչպէս ամէն բանով առատացած էք դուք, (հաւատքով ու խօսքով ու գիտութիւնով եւ ամէն ջանքով ու մեր վրայ եղած ձեր սիրովը), նայեցէք որ այդ շնորհքով ալ առատանաք.
Armenian 2018
Բայց ինչպես որ առավել եք ամեն բանում՝ հավատով, խոսքով, գիտությամբ, ամեն ջանքով և մեր հանդեպ ձեր սիրով, թող որ այդ շնորհում էլ առավել լինեք։
Armenian 2019
Դուք ամէն բանով գերազանց էք ուրիշներէն.– հաւատքով, Աստուծոյ խօսքին քարոզութեամբ, գիտութեամբ, փութաջանութեամբ եւ մեզի հանդէպ ձեր ցուցաբերած սիրով։ Կ՚ուզենք որ այս աստուածահաճոյ գործին մէջ եւս գերազանցըլլաք։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Բայց ինչպէս ամեն բանի մէջ աւելանում էք հաւատքով, եւ խօսքով, եւ գիտութիւնով, եւ ամեն ջանքով, եւ ձեր սէրովը դէպի մեզ, որպէս զի այդ շնորհքումն էլ աւելանաք։
Armenian Eastern Bible 1994
Եւ ինչպէս ամէն ինչում հարուստ էք հաւատով, խօսքով, գիտութեամբ, ամենայն փութաջանութեամբ եւ այն սիրով, որ կայ ձեր մէջ
Armenian NEA
Եվ ինչպես որ գերազանց եք ամեն ինչում՝ հավատով, խոսքով, գիտությամբ, ամենայն փութաջանությամբ և մեր հանդեպ ձեր ունեցած սիրով, ուզում ենք, որ այդ գործի մեջ էլ գերազանց լինեք։
Armenian Western NT 1994?
Հետեւաբար, ինչպէս դուք ճոխացած էք ամէն բանով, (հաւատքով, խօսքով, գիտութեամբ, ամբողջ փութաջանութեամբ եւ մեզի հանդէպ ձեր տածած սիրով,) ճոխացէ՛ք նաեւ այս շնորհքով: