2 Corinthians 9:14 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Եւ անոնք ձեզի համար պիտի աղօթեն ձեզի ցանկալով՝ Աստուծոյ գերազանց շնորհքին համար որ ձեզի տրուած է։
Armenian 2017
եւ անոնք ձեզի համար պիտի աղօթեն ձեզի ցանկալով՝ Աստուծոյ գերազանց շնորհքին համար որ ձեզի տրուած է։
Armenian 2018
Եվ ձեզ համար աղոթելով Աստծուն՝ փափագում են ձեզ տեսնել այն առատ շնորհների համար, որ ձեր մեջ են։
Armenian 2019
եւ երախտագիտութեամբ պիտի աղօթեն ձեզի համար, այն բացառիկ շնորհքին համար, որ Աստուած ձեզի տուած է։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորանց աղօթքովը ձեզ համար, որ փափաքեն ձեզ Աստուծոյ այն առատ շնորհքի համար՝ որ ձեզանում է։
Armenian Eastern Bible 1994
Եւ նրանց աղօթքները ձեզ համար են. քանզի անձկագին սիրում են ձեզ Աստծու այն առատ շնորհների համար, որ կան ձեր մէջ:
Armenian NEA
Եվ նրանց աղոթքները ձեզ համար են, որովհետև կարոտում են ձեզ այն առատ շնորհների համար, որ Աստված տվել է ձեզ։
Armenian Western NT 1994?
ու պիտի աղերսեն ձեզի համար, կարօտնալով ձեզ Աստուծոյ գերազանց շնորհքին համար՝ որ ձեր մէջ է: