2 Kings 1:10 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եղիա պատասխան տուաւ ու յիսնապետին ըսաւ. «Եթէ ես Աստուծոյ մարդն եմ, երկնքէն կրակ թող իջնէ եւ քեզ ու քու յիսուն մարդդ ուտէ»։ Երկնքէն կրակ իջաւ եւ զանիկա ու անոր յիսուն մարդը կերաւ։
Armenian 2018
Եղիան պատասխանեց և ասաց հիսնապետին. «Եթե ես Աստծու մարդ եմ, թող երկնքից կրակ իջնի և ուտի քեզ ու քո հիսուն մարդկանց»։ Երկնքից կրակ իջավ և լափեց նրան ու նրա հիսուն մարդկանց։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Եղիան պատասխանեց եւ ասեց յիսնապետին. Եթէ ես Աստուծոյ մարդ եմ, թող երկնքից կրակ իջնէ եւ ուտէ քեզ եւ քո յիսուն մարդկանցը. Եւ երկնքից կրակ իջաւ, եւ լափեց նորան եւ նորա յիսուն մարդկանցը։
Armenian Eastern Bible 1994
Եղիան պատասխան տալով՝ ասաց յիսնապետին. «Եթէ ես Աստծու մարդ եմ, թող երկնքից կրակ իջնի եւ լափի քեզ ու քո յիսուն
Armenian NEA
Եղիան, պատասխան տալով, հիսնապետին ասաց. «Եթե ես Աստծու մարդ եմ, թող երկնքից կրակ իջնի և լափի քեզ ու քո հիսուն զինվորներին»։ Կրակ իջավ երկնքից և լափեց նրան ու նրա հիսուն զինվորներին։