2 Kings 1:12 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եղիա պատասխան տուաւ ու անոնց ըսաւ. «Եթէ ես Աստուծոյ մարդն եմ, երկնքէն կրակ թող իջնէ եւ քեզ ու քու յիսուն մարդդ ուտէ»։ Երկնքէն Աստուծոյ կրակը իջաւ եւ զանիկա ու անոր յիսուն մարդը կերաւ։
Armenian 2018
Եղիան պատասխանեց և ասաց նրանց. «Եթե ես Աստծու մարդ եմ, թող երկնքից կրակ իջնի և ուտի քեզ ու քո հիսուն մարդկանց»։ Աստծու կրակն իջավ երկնքից և լափեց նրան ու նրա հիսուն մարդկանց։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Եղիան պատասխանեց եւ ասեց նորանց. Եթէ ես Աստուծոյ մարդ եմ, թող երկնքից կրակ իջնէ եւ ուտէ քեզ եւ քո յիսուն մարդկանցը, եւ Աստուծոյ կրակ իջաւ երկնքից, եւ լափեց նորան եւ նորա յիսուն մարդկանցը։
Armenian Eastern Bible 1994
Եղիան պատասխան տալով՝ ասաց նրան. «Եթէ ես Աստծու մարդ եմ, թող երկնքից կրակ իջնի եւ լափի քեզ ու քո յիսուն
Armenian NEA
Եղիան, պատասխան տալով, նրան ասաց. «Եթե ես Աստծու մարդ եմ, թող երկնքից կրակ իջնի և լափի քեզ ու քո հիսուն զինվորներին»։ Աստծու կրակն իջավ երկնքից ու լափեց նրան ու նրա հիսուն զինվորներին։