2 Kings 1:2 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ոքոզիա Սամարիայի մէջ իր վերնատան վանդակապատէն վար ինկաւ ու հիւանդացաւ ու պատգամաւորներ ղրկեց՝ անոնց ըսելով. «Գացէ՛ք Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստուծոյն հարցուցէ՛ք, թէ արդեօք այս հիւանդութենէն պիտի առողջանա՞մ»։
Armenian 2018
Օքոզիան Սամարիայում վայր ընկավ իր վերնատան վանդակապատից և վիրավորվեց։ Նա պատգամավորներ ուղարկեց ու նրանց ասաց. «Գնացե՛ք և Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցրե՛ք, թե արդյոք կառողջանա՞մ այս վնասվածքից»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Ոքոզիան իր վերնատան վանդակապատից վայր ընկաւ Սամարիայումը եւ հիւանդացաւ, եւ պատգամաւորներ ուղարկեց, եւ նորանց ասեց. Գնացէք հարցրէք Ակկարոնի Բահաղ-ճանճիկ աստուծուն, թէ արդեօք կառողջանա՞մ այս հիւանդութիւնից։
Armenian Eastern Bible 1994
Օքոզիան ընկաւ Սամարիայում գտնուող իր վերնատան վանդակապատից ու ծանր վնասուածք ստացաւ։ Նա պատգամաւորներ ուղարկեց ու
Armenian NEA
Օքոզիան Սամարիայում ընկավ իր վերնատան վանդակապատից ու ծանր վնասվածք ստացավ։ Նա պատգամավորներ ուղարկեց՝ ասելով նրանց. «Գնացե՛ք և Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ [𝕸 Բաալ Զեվուվ ] աստծուն հարցրե՛ք, թե ես կառողջանա՞մ»։ Եվ գնացին հարցնելու նրան։