2 Kings 1:6 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անոր ըսին. «Մեր դէմ մարդ մը ելաւ ու մեզի ըսաւ. ‘Գացէ՛ք ձեզ ղրկող թագաւորին դարձէ՛ք ու անոր ըսէք՝ Տէրը այսպէս կ’ըսէ. «Միթէ Իսրայէլի մէջ Աստուած չկա՞յ, որ Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստուծոյն հարցնելու կը ղրկես։ Անոր համար քու ելած անկողինէդ վար պիտի չիջնես, հապա անշուշտ պիտի մեռնիս»’»։
Armenian 2018
Եվ նրանք ասացին. «Մի մարդ դուրս եկավ մեր դիմաց և մեզ ասաց. “Գնացե՛ք, ե՛տ դարձեք ձեզ ուղարկող թագավորի մոտ և ասացե՛ք նրան. "Այսպես է ասում Տերը. "Մի՞թե Իսրայելում Աստված չկա, որ դու մարդ ես ուղարկում Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցնելու. դրա համար էլ քո անկողնուց, որի մեջ պառկած ես, չպիտի վայր իջնես, այլ անպատճառ պիտի մեռնես"”»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորան ասեցին. Մի մարդ դուրս եկաւ մեր դիմացը եւ մեզ ասեց. Գնացէք ետ դառէք ձեզ ուղարկող թագաւորի մօտ եւ ասեցէք նորան. Այսպէս է ասում Տէրը. Մի՞թէ Իսրայէլումն Աստուած չկայ, որ դու մարդ ես ուղարկում Ակկարոնի Բահաղ-ճանճիկ աստուծուն հարցնելու. դորա համար վերան ելած անկողնիցդ վայր պիտի չիջնես, այլ անպատճառ պիտի մեռնես։
Armenian Eastern Bible 1994
Նրան ասացին. «Մի մարդ մեր առաջ ելաւ ու ասաց մեզ. «Վերադարձէ՛ք ձեզ ուղարկող արքայի մօտ եւ ասացէ՛ք նրան. այսպէս է
Armenian NEA
Նրան ասացին. «Մի մարդ մեր առաջ ելավ ու ասաց մեզ. “Վերադարձե՛ք ձեզ ուղարկող արքայի մոտ և ասե՛ք նրան. այսպես է ասում Տերը. “Իսրայելի մեջ Աստված չլինելո՞ւ պատճառով եք գնում Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցնելու։ Ուրեմն այն մահճից, որի մեջ պառկել ես, ցած չես իջնելու, մեռնելու ես”»։