2 Kings 11:10 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Քահանան Տէրոջը տունը եղած Դաւիթ թագաւորին նիզակներն ու վահանները հարիւրապետներուն տուաւ։
Armenian 2018
Եվ քահանան հարյուրապետներին տվեց Դավիթ թագավորի նիզակներն ու վահանները, որոնք Տիրոջ տանն էին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ քահանան տուաւ հարիւրապետներին Դաւիթ թագաւորի նիզակները եւ վահանները, որ Տիրոջ տանն էին։
Armenian Eastern Bible 1994
Քահանան Դաւիթ արքայի՝ Տիրոջ տանը գտնուող գեղարդներն ու զէնքերը տուեց հարիւրապետներին։
Armenian NEA
Քահանան Դավիթ արքայի՝ Տիրոջ տանը գտնվող գեղարդներն ու զենքերը տվեց հարյուրապետներին։