2 Kings 11:19 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եւ հարիւրապետները, թիկնապահներն ու սուրհանդակները ու երկրին բոլոր ժողովուրդը առաւ եւ թագաւորը Տէրոջը տունէն իջեցուցին ու սուրհանդակներուն դրանը ճամբայէն թագաւորին տունը մտան։ Անիկա թագաւորական աթոռին վրայ նստաւ։
Armenian 2018
Եվ վերցրեց հարյուրապետներին, թիկնապահներին ու պահակագնդին ու երկրի ամբողջ ժողովրդին, և Տիրոջ տնից իջեցրին թագավորին ու պահակագնդի դռան ճամփով եկան թագավորի պալատ։ Եվ նա նստեց թագավորական գահի վրա։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ վեր առաւ հարիւրապետներին եւ թիկնապահներին ու սուրհանդակներին եւ երկրի բոլոր ժողովրդին, եւ իջեցրին թագաւորին Տիրոջ տանիցը եւ սուրհանդակների դռնովն եկան թագաւորի պալատը. եւ նա նստեց թագաւորական աթոռի վերայ։
Armenian Eastern Bible 1994
Նա հարիւրապետներին, թիկնապահներին, սուրհանդակ զինուորներին ու երկրի ամբողջ ժողովրդին առնելով՝ արքային դուրս բերեց
Armenian NEA
Նա հարյուրապետներին, թիկնապահներին, սուրհանդակ զինվորներին ու երկրի ամբողջ ժողովրդին վերցնելով արքային դուրս բերեց Տիրոջ տնից, սուրհանդակների դռան ճանապարհով բերեց արքունի տուն և նրան թագավորական գահին նստեցրեց։