2 Kings 11:5 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եւ անոնց պատուիրելով՝ ըսաւ. «Ահա ձեր ընելիքը այս է։ Ձեր մէկ երրորդ մասը, որ շաբաթ օրը պիտի մտնեն՝ թագաւորին տանը պահպանութիւն պիտի ընեն։
Armenian 2018
Եվ նրանց պատվիրեց՝ ասելով. «Ձեր անելու բանն այս է. ձեր մեկ երրորդ մասը, որ գալիս է շաբաթ օրը, թող թագավորի պալատի պահպանությունն անի,
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորանց պատուիրեց ասելով. Այս է ձեր անելու բանը. ձեր երրորդ մասը, որ գալիս են շաբաթ օրը որ թագաւորի պալատի պահպանութիւնն անեն.
Armenian Eastern Bible 1994
Նա պատուիրելով նրանց՝ ասաց. «Ձեր անելիքն այս է. ձեր մէկ երրորդ մասը շաբաթ օրը թող պահպանի արքունի տան դուռը,
Armenian NEA
Նա պատվիրելով նրանց՝ ասաց. «Ձեր անելիքն այս է. ձեր մեկ երրորդ մասը եկող շաբաթ օրն ստանձնելու է արքունի տան դռան պահպանությունը,