2 Kings 12:5 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Քահանաներն ալ, ամէն մէկը իր ճանչուորներէն թող պակաս առնէ եւ Տէրոջը տանը փլած տեղերը թող նորոգէ»։
Armenian 2018
քահանաները՝ ամեն մարդ իր ծանոթից, թող վերցնեն իրենց համար և դրանով նորոգեն տան վնասված տեղերը, ուր որ վնասված տեղեր գտնվեն»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Թող քահանաներն իրանց համար վեր առնեն ամեն մարդ իր ծանօթիցը եւ նորանով նորոգեն տան վնասուած տեղերը ուր որ էլ մի վնաս գտնուի։
Armenian Eastern Bible 1994
քահանաները թող վերցնեն, որպէսզի, ուր որ Տիրոջ տան քանդուած մասեր լինեն, նորոգուեն»։
Armenian NEA
Եվ Հովասն ասաց քահանաներին. «Ողջ սուրբ արծաթը, որ նվիրվում է Տիրոջ տանը, լինի հաշվառման ենթարկված մարդկանց տուրքը կամ թե սրտի ցանկության նվեր,