2 Kings 15:22 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Մանայեմ իր հայրերուն հետ քնացաւ։ Անոր տեղ անոր որդին Փակէիան թագաւոր եղաւ։
Armenian 2018
Մանայեմը ննջեց իր հայրերի հետ, և նրա որդի Փակեիան թագավոր դարձավ նրա փոխարեն։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Մանայեմը ննջեց իր հայրերի հետ, եւ նորա որդի Փակէիան թագաւոր եղաւ. նորա տեղ։
Armenian Eastern Bible 1994
Նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Փակէիան։
Armenian NEA
Մանայեմը գնաց իր նախնիների գիրկը։ Նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Փակեիան։