2 Kings 15:36 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Յովաթամին մնացորդ պատմութիւնն ու անոր բոլոր գործերը Յուդայի թագաւորներուն յիշատակներու գրքին մէջ գրուած են։
Armenian 2018
Հովաթամի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Յովաթամի գործերի մնացորդը եւ նորա բոլոր արածը, ահա նորանք գրուած են Յուդայի թագաւորների յիշատակաց գրքումը։
Armenian Eastern Bible 1994
Յովաթամի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ նա արել է, նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ։
Armenian NEA
Հովաթամի մնացած գործերը և այն ամենը, ինչ նա արել է, նկարագրված են Հուդայի երկրի թագավորների ժամանակագրության մեջ։