2 Kings 16:14 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Տէրոջը առջեւ եղող պղնձէ սեղանը տանը առջեւէն, այսինքն նոր սեղանին ու Տէրոջը տանը մէջտեղէն քաշեց ու զանիկա նոր սեղանին քով դրաւ դէպի հիւսիս։
Armenian 2018
Պղնձե այն զոհասեղանը, որ Տիրոջ առջև էր, տաճարի առջևից՝ նոր զոհասեղանի և Տիրոջ տան մեջտեղից, տեղափոխեց ու դրեց նոր սեղանի մոտ՝ դեպի հյուսիս։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ այն պղնձի սեղանը որ Տիրոջ առաջին է, տեղափոխեց տան առաջիցը նոր սեղանի եւ Տիրոջ տան մէջտեղիցը, եւ նորան դրաւ նոր սեղանի մօտ դէպի հիւսիս։
Armenian Eastern Bible 1994
Տիրոջ առջեւ գտնուող պղնձէ զոհասեղանը նա տեղափոխեց իր տեղից՝ Տիրոջ տան առջեւից, ու դրեց նոր զոհասեղանից հիւսիս։
Armenian NEA
Տիրոջ առջև գտնվող պղնձե զոհասեղանը նա տեղափոխեց իր տեղից՝ Տիրոջ տան առջևից, ու դրեց նոր զոհասեղանից հյուսիս։