2 Kings 16:17 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Աքազ թագաւորը խարիսխներուն սպառուածները կտրեց ու աւազանները անոնց վրայէն վերցուց։ Ծովն ալ իր տակ եղող պղնձէ եզներուն վրայէն իջեցուց ու զանիկա քարայատակի մը վրայ դրաւ։
Armenian 2018
Աքազ թագավորը կոտրատեց կառքերի շրջանակյալ տախտակները, ավազանները վերցրեց նրանց վրայից, ծովն էլ ցած իջեցրեց պղնձե եզների վրայից, որոնք նրա տակ էին, և այն դրեց քարե հատակին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Աքազ թագաւորը կոտրատեց մեքենովթների սպառուածները եւ վեր առաւ նորանց վերայից աւազանները, եւ վայր առաւ ծովը պղնձի եզների վերայից որ նորա տակին էին եւ դրաւ նորան մի քարայատակի վերայ։
Armenian Eastern Bible 1994
Աքազ արքան կոտրեց անուաւոր խարիսխները, փոխադրեց լուացարանները, ձուլածոյ աւազանն իջեցրեց իր տակ գտնուող տասներկու
Armenian NEA
Աքազ արքան կոտրեց խարիսխների կապերը, փոխադրեց լվացարանները, ձուլածո ավազանն իջեցրեց իր տակ գտնվող տասներկու պղնձե ցուլերից ու դրեց քարե պատվանդանի վրա։