2 Kings 17:26 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ասորեստանի թագաւորին խօսեցան ու ըսին. «Այն ազգերը, որոնք դուն փոխադրեցիր ու Սամարիայի քաղաքներուն մէջ բնակեցուցիր, այն երկրին Աստուծոյն կրօնքը չեն գիտեր, ուստի անիկա անոնց մէջ առիւծներ ղրկեր է եւ ահա զանոնք կը մեռցնեն՝ այն երկրին Աստուծոյն կրօնքը չգիտնալնուն համար»։
Armenian 2018
Ասորեստանի թագավորին հայտնեցին՝ ասելով. «Այն ազգերը, որոնց դու տեղափոխեցիր և բնակեցրիր Սամարիայի քաղաքներում, չգիտեն այդ երկրի Աստծու օրենքը, դրա համար էլ նա առյուծներ է ուղարկել նրանց վրա, որոնք սպանում են նրանց, որովհետև չգիտեն այդ երկրի Աստծու օրենքը»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Ասորեստանի թագաւորին իմացրին ասելով. Այն ազգերը որոնց դու տեղափոխելով Սամարիայի քաղաքներումը բնակեցրիր, այն երկրի Աստուծոյ օրէնքը չգիտեն, եւ նա նորանց վերայ առիւծներ է ուղարկել, որոնք մեռցնում են նորանց, որովհետեւ այն երկրի Աստուծոյ օրէնքը չգիտեն։
Armenian Eastern Bible 1994
Նրանք դիմել էին Ասորեստանի թագաւորին՝ ասելով. «Այն ազգերը, որոնց փոխադրեցիր եւ Սամարիայի քաղաքներում բնակեցրիր,
Armenian NEA
Եվ ասացին Ասորեստանի արքային. «Այն ազգերը, որոնց փոխադրեցիր և Սամարիայի քաղաքներում բնակեցրիր, չգիտեն այդ երկրի Աստծու կրոնը, և Տերը նրանց վրա առյուծներ ուղարկեց, որոնք ահա հոշոտում են նրանց, որովհետև չգիտեն այդ երկրի Աստծու կրոնը»։