2 Kings 18:21 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ահա դուն այն ջախջախուած եղէգէ ցուպին՝ Եգիպտոսին ապաւինեցար, որու եթէ մարդ մը կռթնի, ձեռքը պիտի մտնէ ու զանիկա պիտի ծակէ։ Եգիպտոսի փարաւոն թագաւորը բոլոր իրեն ապաւինողներուն այնպէս է’։
Armenian 2018
Ահա հիմա դու ապավինել ես ջախջախված այդ եղեգի ցուպին՝ Եգիպտոսին, որի վրա եթե մարդը հենվի, ձեռքը կմտնի և կծակի նրան. այսպիսին է Եգիպտոսի թագավորը՝ փարավոնը, բոլոր նրանց համար, ովքեր ապավինում են իրեն”։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ահա դու հիմա ապաւինել ես այն ջախջախուած եղէգի ցուպին՝ Եգիպտոսին, որ եթէ մի մարդ նորա վերայ կռնէ, ձեռքը կմտնէ եւ նորան կծակէ. այսպէս է Եգիպտոսի Փարաւօն թագաւորը բոլոր իրան ապաւինողների համար։
Armenian Eastern Bible 1994
Դու ապաւինել ես այդ ջախջախուած եղէգի՞ն՝ Եգիպտոսի՞ն, որին եթէ մարդ յենուի, ձեռքը կը ծակի, ու նա կը խոցուի դրանից։
Armenian NEA
Դու ապավինել ես այդ ջախջախված եղեգի՞ն՝ Եգիպտոսի՞ն, որին եթե մարդ հենվի, ձեռքը կծակի, ու նա կխոցվի դրանից։ Այդպիսին է փարավոնը՝ Եգիպտոսի արքան, բոլոր նրանց համար, ովքեր իրենց հույսը դնում են նրա վրա”։