2 Kings 18:37 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ու Քեղկիայի որդին Եղիակիմը, պալատին հազարապետը եւ Սեբնա ատենադպիրն ու յիշատակներու դպիր Ասափի որդին Յովաքը հանդերձնին պատռած՝ Եզեկիային գացին ու Ռափսակին խօսքերը անոր յայտնեցին։
Armenian 2018
Եվ Քեղկեայի որդի Եղիակիմը՝ պալատի հազարապետը, Սեբնա ատենադպիրը և Ասափի որդի Հովաքը՝ դիվանադպիրը, հանդերձները պատռելով, գնացին Եզեկիայի մոտ և Ռաբսակի խոսքերը հայտնեցին նրան։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Քեղկեայի որդի Եղիակիմ՝ պալատի հազարապետը, եւ Սեբնա ատենադպիրը եւ Ասափի որդի Յովաք՝ յիշատակաց դպիրը գնացին հանդերձները պատառելով Եզեկիայի մօտ եւ նորան պատմեցին Ռաբսակի խօսքերը։
Armenian Eastern Bible 1994
Քեղկիայի որդի Եղիակիմ հազարապետը, Սոմնաս դպրապետը եւ Ասափի որդի Յովաքը՝ պատմագիրը, զգեստները պատառոտելով եկան
Armenian NEA
Քեղկիայի որդի Եղիակիմ հազարապետը, Սոմնաս դպրապետը և Ասափի որդի ժամանակագիր Հովաքը հանդերձները պատառոտելով եկան Եզեկիայի մոտ ու նրան հաղորդեցին Ռափսակի ասածները։