2 Kings 19:11 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ահա դուն լսեցիր ինչ որ Ասորեստանի թագաւորները բոլոր երկիրներուն ըրին ու ի՛նչպէս զանոնք բոլորովին կործանեցին ու հիմա դո՞ւն պիտի ազատիս։
Armenian 2018
Ահա դու լսեցիր, թե ինչ են արել Ասորեստանի թագավորները բոլոր երկրներին, ինչպես են նրանց բնաջնջել, և դու պիտի ազատվե՞ս։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ահա դու լսեցիր, թէ ինչ են արել Ասորեստանի թագաւորները բոլոր երկիրներին՝ նորանց բնաջինջ անելով. եվ դու պիտի ազատուի՞ս։
Armenian Eastern Bible 1994
Դու ինքդ լսել ես, թէ ինչպէս Ասորեստանի արքաները կործանել են բազմաթիւ երկրներ, իսկ դու պիտի փրկուե՞ս։
Armenian NEA
Դու ինքդ լսել ես, թե ինչպես Ասորեստանի արքաները կործանել են բազմաթիվ երկրներ, իսկ դու պիտի փրկվե՞ս։