2 Kings 19:22 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Դուն զո՞վ նախատեցիր ու որո՞ւ հայհոյեցիր Ու որո՞ւ վրայ ձայնդ վերցուցիր Եւ աչքերդ Իսրայէլի սուրբին դէմ վեր վերցուցիր։
Armenian 2018
Ո՞ւմ նախատեցիր և հայհոյեցիր Եվ ո՞ւմ վրա ձայնդ բարձրացրիր Եվ աչքերդ վեր հառեցիր. Իսրայելի Սրբի վրա։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ո՞ւմ նախատեցիր եւ հայհոյեցիր. Եւ ո՞ւմ վերայ ձայն բարձրացրիր, Եւ աչքերդ վեր հանեցիր. Իսրայէլի Սուրբի վերայ։
Armenian Eastern Bible 1994
Դու ո՞ւմ նախատեցիր ու հայհոյեցիր, ո՞ւմ վրայ նախատալից ձայնդ բարձրացրիր, հայեացքդ յառեցիր Իսրայէլի սրբի վրայ։
Armenian NEA
Ո՞ւմ նախատեցիր ու հայհոյեցիր, ո՞ւմ վրա նախատալից ձայնդ բարձրացրիր, և հայացքդ հառեցիր։ Իսրայելի սուրբի՞ վրա։