2 Kings 2:6 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եղիա անոր ըսաւ. «Դուն հոս նստէ՛, քանզի Տէրը զիս Յորդանան ղրկեց»։ Անիկա ըսաւ. «Տէրը կենդանի է ու քու անձդ կենդանի է, որ ես քեզ չեմ թողուր»։ Երկուքը գացին։
Armenian 2018
Եղիան ասաց նրան. «Այստե՛ղ մնա, որովհետև Տերն ինձ ուղարկում է Հորդանան»։ Նա ասաց. «Կենդանի է Տերը, և կենդանի է քո հոգին, ես քեզ չեմ լքելու»։ Եվ երկուսն էլ գնացին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Եղիան ասեց նորան. Այստեղ մնա, որովհետեւ Տէրն ինձ Յորդանան է ուղարկել. եւ նա ասեց. Կենդանի է Տէրը եւ կենդանի է քո հոգին, եթէ ես քեզ թողեմ. եւ երկուսն էլ գնացին։
Armenian Eastern Bible 1994
Նա ասաց. «Գիտեմ, լո՛ւռ մնացէք»։ Եղիան ասաց նրան. «Դու այստե՛ղ նստիր, քանզի Տէրը ինձ Յորդանան գետի ափն է ուղարկում»։
Armenian NEA
Եղիան ասաց նրան. «Դու այստե՛ղ նստիր, քանի որ Տերն ինձ Հորդանան գետի ափն է ուղարկում»։ Եղիսեեն ասաց. «Կենդանի է Տերը, և կենդանի ես դու. ես քեզ չեմ լքի»։ Եվ նրանք երկուսով գնացին։