2 Kings 21:11 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
«Որովհետեւ Յուդայի Մանասէ թագաւորը այս գարշութիւնները ընելով իրմէ առաջ եղող Ամօրհացիներուն բոլոր ըրածներէն աւելի չարութիւն ըրաւ ու իր կուռքերովը Յուդային ալ մեղք գործել տուաւ,
Armenian 2018
«Որովհետև Հուդայի Մանասե թագավորն արել է այդ գարշությունները և իրենից առաջ եղած ամորհացիների բոլոր արածներից ավելի չարիքներ է գործել և Հուդային էլ մեղանչել է տվել իր կուռքերով,
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որովհետեւ Յուդայի Մանասէ թագաւորն արել է այդ գարշութիւնները, իրանից առաջ եղող Ամօրհացիների բոլոր արածներից աւելի չարութիւն է գործել եւ Յուդային էլ մեղանչել տուել իր կուռքերովը.
Armenian Eastern Bible 1994
«Քանի որ Յուդայի երկրի արքայ Մանասէն այս գարշութիւններն արեց իմ առջեւ, առաւել չարիք գործեց, քան իրենից առաջ եղած
Armenian NEA
«Քանի որ Հուդայի արքա Մանասեն այս գարշություններն արեց իմ առջև, առավել չարիք գործեց, քան ամորհացիներն էին արել իմ առջև, իր կուռքերով Հուդայի երկրին մեղանչել տվեց,