2 Kings 21:12 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Անոր համար Իսրայէլի Տէր Աստուածը այսպէս կ’ըսէ. ‘Ահա ես Երուսաղէմի վրայ ու Յուդայի վրայ այնպիսի չարիք մը պիտի ղրկեմ, որ ամէն լսողին երկու ականջը պիտի խօսի։
Armenian 2018
դրա համար էլ այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Ահա ես այնպիսի չարիք կբերեմ Երուսաղեմի և Հուդայի վրա, որ ամեն ոք, ով լսի այն, նրա երկու ականջները սկսեն զնգալ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Նորա համար այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. Ահա ես չարիք պիտի բերեմ Երուսաղէմի եւ Յուդայի վերայ, որ ամեն ով լսէ այն, նորա երկու ականջները հնչեն։
Armenian Eastern Bible 1994
ապա այդ պատճառով այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. «Ահա ես այնպիսի չարիք պիտի բերեմ Երուսաղէմի ու Յուդայի երկրի
Armenian NEA
ապա այդ պատճառով այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ահա ես այնպիսի չարիք պիտի բերեմ Երուսաղեմի ու Հուդայի երկրի վրա, որ ամեն ոք երբ լսի, նրա երկու ականջները խշշան։