2 Kings 21:3 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անիկա իր հօրը Եզեկիային կործանած բարձր տեղերը նորէն շինեց ու Բահաղին սեղաններ եւ Աստարովթին կուռք մը շինեց Իսրայէլի Աքաաբ թագաւորին ըրածին պէս ու երկնքի բոլոր զօրութիւններուն երկրպագութիւն ըրաւ եւ անոնց ծառայութիւն ըրաւ
Armenian 2018
Նա կրկին շինեց այն Բարձր տեղերը, որոնք քանդել էր իր հայր Եզեկիան, զոհասեղաններ կանգնեցրեց Բահաղի համար և Աստարովթ շինեց, ինչպես շինել էր Իսրայելի Աքաաբ թագավորը, և երկրպագեց երկնքի բոլոր զորություններին ու պաշտեց նրանց։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Նա կրկին շինեց այն բարձրաւանդակները որոնք քանդել էր իր հայր Եզեկիան, եւ Բահաղի համար սեղաններ կանգնեցրեց, եւ կուռքի անտառներ շինեց ինչպէս որ շինել էր Իսրայէլի Աքաաբ թագաւորը, եւ երկրպագութիւն արաւ երկնքի ամեն զօրքերին եւ ծառայեց նորանց։
Armenian Eastern Bible 1994
Նա վերականգնեց իր հայր Եզեկիայի կործանած բարձունքների մեհեանները, վերակառուցեց Բահաղի զոհասեղանը, Աստարոթի կուռքեր
Armenian NEA
Նա վերականգնեց իր հայր Եզեկիայի կործանած պաշտամունքի վայրերը, վերակառուցեց Բահաղի զոհասեղանը, վերականգնեց փայտե սյան պաշտամունքը, ինչպես արել էր Իսրայելի Աքաաբ արքան, երկրպագեց երկնքի բոլոր զորություններին ու պաշտեց դրանք։