2 Kings 21:4 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ու սեղաններ շինեց Տէրոջը տանը մէջ, որուն համար Տէրը ըսած էր թէ՝ ‘Իմ անունս Երուսաղէմի մէջ պիտի դնեմ’։
Armenian 2018
Տիրոջ տանը սեղաններ շինեց, որի մասին Տերն ասել էր. «Երուսաղեմում պիտի դնեմ իմ անունը»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Տիրոջ տանը սեղաններ շինեց, որի համար Տէրն ասել էր, Երուսաղէմումը պիտի դնեմ իմ անունը։
Armenian Eastern Bible 1994
Նա Տիրոջ տանը զոհասեղան դրեց, թէեւ Տէրն ասել էր. «Երուսաղէմում եմ դնելու իմ աթոռը»։
Armenian NEA
Նա Տիրոջ տանը հեթանոսական զոհասեղան դրեց, որի մասին Տերն ասել էր. «Երուսաղեմում եմ դնելու իմ աթոռը»։