2 Kings 22:2 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անիկա Տէրոջը առջեւ ուղղութիւն ըրաւ ու իր հօրը Դաւիթին ճամբուն մէջ քալեց եւ աջ կամ ձախ չխոտորեցաւ։
Armenian 2018
Նա ուղիղ ընթացավ Տիրոջ առաջ և գնաց իր հայր Դավթի բոլոր ճանապարհներով և աջ կամ ձախ չխոտորվեց։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Տիրոջ աչքի առաջին ուղղութիւն արաւ, եւ գնաց իր հայր Դաւիթի բոլոր ճանապարհովը եւ չխոտորեց աջ կամ ձախ։
Armenian Eastern Bible 1994
Նա հաւատարիմ գտնուեց Տիրոջ առջեւ, գնաց իր նախնի Դաւթի ընթացած բոլոր ճանապարհներով, աջ կամ ձախ չխոտորուեց։
Armenian NEA
Նա հավատարիմ գտնվեց Տիրոջ առջև, գնաց իր նախնի Դավթի ընթացած բոլոր ճանապարհներով, աջ կամ ձախ չխոտորվեց։